![](/banners/BeFunky-design.jpg)
«ԱՄՆ-ը պետք է ակտիվացնի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ». Մամեդյարով
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/mamedyarov.jpg)
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ընդունել է Ադրբեջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է APA գործակալությունը։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև էկոնոմիկայի, էներգետիկայի, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության մակարդակի վերաբերյալ։
Նշվում է, որ Մամեդյարովը Բրիջիթ Բրինքին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկություններ։ Մամեդյարովը դարձյալ խոսել է ստատուս-քվոյի անընդունելիության մասին, նշել, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ պետք է ակտիվացնի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։