Բաժիններ՝

Գյուլնարա Քարիմովան ողջ է. աղբյուր

Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան ողջ է, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Քարիմովների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

Ավելի վաղ centre1.com կայքը, հղում կատարելով Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության անանուն աղբյուրին, հայտնել էին, որ 44-ամյա Քարիմովային թունավորել են ու նոյեմբերի 5-ին հուղարկավորել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանը, ընդ որում, գերեզմանի տեղն իբրև հողին է հավասարեցվել։

«Գյուլնարա Քարիմովան ողջ է, նրա մահվան մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Գյուլնարայի գտնվելու վայրի մասին։

Հիշեցնենք, որ Քարիմովի մահից հետո նրա ավագ դուստրը չի հայտնվել հանրության առաջ, իսկ հանրապետության նախագահի ապարատը չի պատասխանում Գյուլնարայի մասին հարցերին։

Բացի այդ՝ երկրի ապագա նախագահ Շևքաթ Միրզիևը չէր հիշատակել Քարիմովայի անունը ցավակցությունների ժամանակ, որը հնչել էր խորհրդարանում՝ դիմելով նախագահի ընտանիքին։

Մինչ 2013թ. Գյուլնարա Քարիմովան համարվում էր իր հոր իրավահաջորդը երկրի նախագահի պաշտոնում, սակայն հատուկ ծառայությունները նրան մեղադրել էին մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ հոր դեմ դավեր նյութելու մեջ։ Նա տնային կալանքի տակ էր վերցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս