Բաժիններ՝

Անհայտ ակումբն առաջարկել է Մեսսիին 100 մլն եվրո՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու համար

«Մանչեսթեր Սիթի», մենք քեզ ճանաչեցինք:

Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018թ.: Ըստ El Mundo-ի տեղեկության, անհայտ ակումբն առաջարկել է Մեսսիին 100 մլն եվրո «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլ Կլասիկոյից հետո Մեսսին նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ կվարի կատալոնացիների հետ:

Լեոյի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո:

Ամենաթանկ տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ տեղի ունեցավ 2016թ. օգոստոսին. Պոգբան «Յուվենթուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 105 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս