Բաժիններ՝

«Մխիթարյանի, Պոգբայի և Բայիի տրանսֆերներից մարդիկ ոգևորվել էին, բայց պետք է հիշել, որ ակումբը 4-5 տարի ոչինչ չի նվաճում». Իբրահիմովիչ

Անգլիական  «Մանչեսթեր Յունայթեդի» և Շվեդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը խոսել է մանչեսթերյան ակումբի խաղի և  իր՝ Անգլիա տեղափոխության մասին:

Իբրահիմովիչը նշել է, որ մանչեսթերյան ակումբը այնքան էլ ուժեղ չէ, որքան ՊՍԺ-ն էր: Սակայն այն պահին, երբ Ժոզե Մոուրինիոն անձամբ զանգահարեց նրան, ինքը մեկ վայրկյան ավելի անգամ չմտածեց և համաձայնեց տեղափոխվել Անգլիա:

«Իմ տեղափոխության հետ կապված միակ բարդ հարցն այն էր, թե երբ պետք է ինձ պաշտոնապես ներկայացնեն, այլ բարդություններ չեն եղել»,- նշել է Իբրահիմովիչը:

Իբրահիմովիչը նշել է, որ Մխիթարյանի, Պոգբայի և Բայիի տրանսֆերներից  մարդիկ ոգևորվել էին, բայց պետք է հիշել, որ ակումբը 4-5 տարի ոչ մի զգալի տիտղոս չի նվաճում: Ըստ Զլատանի՝ դա այն խնդիրն է, որի լուծմանն են ուղղված բոլորի ջանքերը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930