
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ

Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, «հետ ընկնել» առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
- Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել,
- Հաճախակի օդափոխել փակ տարածությունները,
- Հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ հաճախակի լվանալ ձեռքերը,
- Եթե նկատվում են գրիպանման երևույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդերին:
- Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի՞
- Հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ: