
Իսպանիայի ԼԳԲՏ համայնքն աջակցում է Ռոնալդուին

Իսպանական ԼԳԲՏ համայնքի իրավունքները պաշտպանող Arcopoli ընկերությունը դիմել է Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալների լիգային, որպեսզի վերջինս պարզի, թե արդյո՞ք «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» խաղի ժամանակ իսպանացի կիսապաշտպան Կոկեն վիրավորել է Կրիշտիանու Ռոնալդուին:
Acropoli-ն նշում է, որ, եթե իրոք Կոկեն Ռոնալդուին անվանել է համասեռամոլ, ապա իրենք պատրաստ են դատարանի միջոցով պատժել Կոկեին:
Ընկերությունը հայտնել է նաև, որ իր աջակցությունն է հայտնում Ռոնալդուին, ով արդեն երկար ժամանակ հալածվում է միասեռական լինելու համար:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մադրիդյան դերբիի ժամանակ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն Ռոնալդուին անվանել էր համասեռամոլ: Ռոնալդուն չէր ժխտել իր միասեռական լինելու փաստը և ասել էր, որ գուցե ինքը գեյ է, բայց լողում է փողերի մեջ:
Սիրարփի Աղաբաբայն