Ինչպես տարբերել սրտի նոպան, ինֆարկտն ու կաթվածը
Marketium.ru կայքը գրում է, որ երբեք չես կարող իմանալ, թե ինչ իրավիճակում կարող ես հայտնվել։ Դա է պատճառը, որ անհրաժեշտ է կարողանալ տարբերակել սրտի նոպան, ինֆարկտն ու կաթվածը, ինչը երբեմն կարող է մարդկանց կյանքեր փրկել։
1. Սրտի նոպային բնորոշ են.
• ցավեր իրանի ձախ հատվածում, որովայնում, մեջքի, ձեռքի, ծնոտի հատվածում
• մակերեսային շնչառություն և խռխռոց
• անհանգստության ահագնացող զգացում
• հազ
• ցավ կրծքավանդակում (ստենոկարդիա)
Ինչ անել.
• շտապօգնություն
• 0.5 մգ նիտրոգլիցերին՝ լեզվի տակ
• ծամել 0.25 գրամ ասպիրին
• թարմ օդ
• հանգստություն
2. Ինֆարկտին բնորոշ են.
• գիտակցության կորուստ
• ցավ կրծքավանդակում
• հաճախասրտություն
• թուլություն
Ինչ անել.
• շտապօգնություն
• պառկած վիճակ
• 0.5 մգ նիտրոգլիցերին՝ լեզվի տակ
• չափել ճնշումը
• ծամել 0.3 գրամ ասպիրին
3. Կաթվածին բնորոշ են.
• դեմքի, ձեռքի կամ ոտքի մի հատվածի կաթվածահարում
• թուլություն քայլելու ընթացքում
• մոռացկոտություն, խառնաշփոթ մտքերում
• սրտխառնոց և փսխում
• քրտնկոտություն
• գլխապտույտ
• խնդիրներ խոսքի հետ
• ծուռ ժպիտ
Ինչ անել.
• շտապօգնություն
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը