Բաժիններ՝

Եվրոպայի ամենաթանկ երկրներն ու քաղաքները

Weforum.org կայքը գրում է, որ «Եվրոպայի որ երկրներն են առաջարկում ապրելու ամենաբարձր ստանդարտները» զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում բնակարանի վարձակալման ամենաբարձր գներն են գործում, ինչը նշանակում է, որ մարդիկ իրենց աշխատավարձի ամենամեծ տոկոսը ծախսում են իրենց գլխին ծածկ ունենալու համար։ Ծախսերի ինդեքսը հաշվելիս հաշվի է առնվում եկամուտը և գումարի չափը, որն անհրաժեշտ է մթերքի անհրաժեշտ քանակ և ծառայություններ գնելու համար, այդ թվում՝ տրանսպորտ, հարմարություններ, ռեստորան, բնակարանային ծախսեր։ Իհարկե, Լոնդոնն ամենաշատ ծախսեր պահանջող քաղաքներից մեկն է, բայց կան նաև այլ երկրներ, որտեղ ծախսերն ավելի մեծ են։  Business Insider-ը ներկայացրել է ապրելու համար Եվրոպայի ամենաթանկ երկրները։

1. Ժնև։ Շվեյցարական այս քաղաքում ապրելը 3 տոկոսով ավելի թանկ է, քան Նյու Յորքում ՝ չնայած եկամուտն ամբողջ աշխարհում ամենաբարձրերից մեկն է։

2. Ցյուրիխ։ Այս քաղաքում ամենաշատ գումարն է ծախսվում տրանսպորտի, հարմարությունների համար։

3. Լոնդոն։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոդոնում գործում են բնակարանի վարձի ամենաբարձր գները. յուրաքանչյուր ամիս լոնդոնցիներն իրենց աշխատավարձի մեծ մասը ծախսում են դրա վրա։

Կարդացեք նաև

4. Օսլո։ Նորվեգիայի մայրաքաղաքում աշխատավարձը բավական բարձր է, սակայն մեծ է նաև տարբեր ծառայությունների վրա ծախսվող գումարի չափը։ Միայն տրանսպորտային ծախսերը բավական մեծ միջոցներ են պահանջում։

5. Բերգեն։ Նորվեգիայի այս քաղաքն ապրելու համար ամենածախսատարներից մեկն է, ավելի ծախսատար, քան Լոս Անջելեսը։

6. Կոպենհագեն։ Լինելով Դանիայի մշակութային, տնտեսական և կառավարական կենտրոնը՝ այս քաղաքն ամենաշատ ծախսեր պահանջողներից մեկն է ողջ երկրում։

7. Փարիզ։ Անշարժ գույքի հետ կապված ծախսերն ամենաբարձրերից մեկն են, ինչի արդյունքում Փարիզը դառնում է Եվրոպայի ամենաթանկ քաղաքներից մեկը։

8. Դուբլին։ Իռլանդիայի մայրաքաղաքը Եվրոպայում ամենաբարձր միջին աշխատավարձ ունեցող քաղաքներից մեկն է։ Սակայն բնակարանի, տրանսպորտի համար աճող ծախսերն այն ավելի ու ավելի թանկ են դարձնում։

9. Ստոկհոլմ։ Այս քաղաքում շատ թանկ է տեղական ապրանքը և ծառայությունները։

10. Հելսինկի։ Հելսինկիում նշված բոլոր ծառայությունների ծախսերը բավական բարձր են, ինչը հավասարակշռվում է միջին բարձր աշխատավարձի հաշվին։

11. Ամստերդամ։ Նիդեռլանդների մայրաքաղաքը երկրի մշակութային, ֆինանսական և կրթական կենտրոնն է, բայց ապրելու համար բավական մեծ ծախսեր է պահանջում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս