Facebook-ի մշակած ծրագրային ապահովումը գրաքննում է օգտատերերի նորությունների ժապավենները
Facebook սոցիալական ցանցը մշակել է ծրագրային միջոցներ, որոնք թույլ են տալիս գրաքննել տարբեր էջերում իր օգտատերերի նորությունների ժապավենները: Նոյեմբերի 22-ին այս մասին հայտնել է The New York Times-ը:
Facebook-ի աշխատակիցների թվից թերթի աղբյուրների տեղեկություններով՝ հիշյալ ծրագրային ապահովումը գաղտնիացված է: Այն ստեղծվել է հատուկ Չինաստանում կիրառելու համար, որպեսզի այդ երկրում օգնի սոցցանցի ժողովրդականացմանը: Դրա օգտագործման վերջնական պլաններ առայժմ չկան:
Ինչպես նշել է հրատարակությունը, Facebook-ի ղեկավարությունը մտադիր չէ ինքնուրույն վերահսկողություն իրականացնել այն բանի նկատմամբ, թե ինչ նորություններ, հաղորդագրություններ կամ թեմաներ կհանվեն օգտատերերի ժապավեններից: Նոր գործառույթը թույլ է տալիս այդ հնարավորությունը տրամադրել երրորդ կողմի: Ինչպես գրում է թերթը, տվյալ դեպքում նշված լիազորություններն, ամենայն հավանականությամբ, կարող են տրվել Չինաստանի այն ընկերությանը, որը Facebook-ի գործընկերն է:
Facebook-ն աշխարհի առաջատար սոցիալական ցանցերից մեկն է: Սոցցանցի ամսական լսարանն ամբողջ աշխարհում գերազանցում է 1,71 միլիարդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: