Անի Զախարյանին 4-10 տարվա պատիժ է սպառնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ կուսակցության երիտասարդ նախագահը հայտնեց, որ իրեն պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով:
Պարզվում է՝ նրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել. «Խոսքը հուլիսի 19-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ մի խումբ քաղաքացիներ ոստիկանական մեքենայի ետևի ապակին կոտրել էն: Այդ օրը ես եղել եմ Խորենացի փողոցում: Այդ գործով ես որպես վկա եմ անցնում:
«Հինգ ոստիկաններ ցուցմունքներն են տվել, թե իբր ես հայտարարել եմ՝ կոտրե՛ք ոստիկանական մեքենաները, ջարդե՛ք, փշրե՛ք»,- հավելեց կուսակցության նախագահը:
«Հիմա մի տեսանյութ կա, որտեղ լսվում է կնոջ ձայն՝ նշված խոսքերով, եթե հաստատվեց, որ Զախարյանի ձայնն է, նրան կառաջադրվի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: