Բաժիններ՝

10 իրավիճակ, որոնց դեպքում կփրկի ասպիրինը

Ասպիրինը կարող է օգտագործվել ոչ միայն ցավը հանգստացնելու նպատակով։ Adme.ru կայքը գրում է, որ այս դեղամիջոցը, որն առանց բաղադրատոմսի կարելի է գնել ցանկացած դեղատանը, զարմանալի հատկություններ ունի, որոնց մասին չգիտեն շատերը։

1. Օգնում է բշտիկների դեմ պայքարում։ Իր բորբոքային հատկությունների շնորհիվ ասպիրինը քչացնում է բշտիկների քանակը, հանգստացնում մաշկը։ Անհրաժեշտ է 2-3 պարկուճ մանրացնել և խառնել կիտրոնի հյութ։ Խառնուրդը քսեք դեմքին, թողեք մոտ մեկ րոպե, ապա լվացեք։ Այս միջոցը չի կարելի օգտագործել արևի տակ դուրս գալուց առաջ։

axjik

2. Հանգստացնում է քորը միջատների խայթոցից հետո։ Ասպիրինը կարող է նաև թեթևացնել միջատների խայթոցի արդյունքում առաջացող քորն ու այտուցը։ Դեղահաբը թրջեք ջրով, որպեսզի ստանաք պաստա, քսեք այն խայթած հատվածին և թողեք մի քանի րոպե։

mocak

3. Փակում է ծակոտիները։ Ասպիրինը նորմալացնում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչի արդյունքում փոքրանում են ծակոտիների չափերը։ Արդյունքում՝ մաշկը դառնում է հարթ և փայլուն։ Այդ նպատակով պետք է դիմակ պատրաստել, որը կտևի 5 րոպեից ոչ ավելի։ Անհրաժեշտ է.

dimak

  • ասպիրինի 7 պարկուճ
  • 3 թեյի գդալ բնական յոգուրտ կամ թթվասեր
  • 1 ճաշի գդալ մեղր

Դիմակը քսեք դեմքին, պահեք 3-5 րոպե, լվացեք ջրով։

4. Ազատում է թեփից։ Թեփը ոչ միայն տգեղ է, այլև անհարմարություն է ստեղծում քորի պատճառով։ Դրանից ազատվելու համար անհրաժեշտ է ասօրինի 2 դեղահաբը մանրացնել, խառնել շամպունի հետ՝ մազերը լվանալու համար։

5. Շերտազատող միջոց է։ Ացետիլսալիցիլաթթուն հաջողությամբ պայքարում է մահացած բիջների դեմ։ Մի քանի պարկուճ ասպիրինը խառնեք ջրի հետ։ Խառնուրդը քսեք մաշկին, թողեք մի քանի րոպե, ապա մերսեք և լվացեք ջրով։ Եթե մաշկը զգայուն է, զգուշություն ցուցաբերեք, քանի որ սա կարող է գրգռել մաշկը։

6. Օգնում է ազատվել կոշտուկներից։ Բացի սրանից՝ ասպիրինը կարող է նաև փափկեցնել ոտքի մաշկը։ Մանրացրեք ասպիրինի 7 դեղահաբ, խառնեք մեկ թեյի գդալ կիտրոնի հետ, որպեսզի պաստա ստանաք։ Քսեք ոտքերին, պահեք 10 րոպե։ Ապա քարով քերեք պրոբլեմատիկ հատվածները։

votq

7. Վերականգնում է վնասված մազերը։ Ասպիրինը մազերը կարող է դարձնել հարթ, փայլուն, ներկելուց հետո պահպանել գույնը։ Տաք ջրի մեջ բացեք ասպիրինը։ Գլուխը լվանալուց հետք քսեք մազերին։ Թողեք 15 րոպե, ապա լվացեք։

8. Հագուստից հեռացնում է քրտինքի հետքերը։ Ասպիրինի մեկ դեղահաբը խառնեք տաք ջրի հետ, քսեք կեղտոտ հատվածներին և թողեք ամբողջ գիշեր։ Սովորականի նման լվացեք հագուստը։

9. Լոգարանից հեռացնում է օճառի մնացորդները։ Մանրացրեք ասպիրինի հինգ դեղահաբ և խառնեք լվացող միջոցի հետ։ Խառնուրդը քսեք անհրաժեշտ հատվածներին, թողեք 30 րոպե, ինչից հետո հեշտությամբ կարող եք մաքրել սպունգով։

vanna

10. Երկարացնում է կտրված ծաղիկների կյանքը։ Ծաղկեփունջը ծաղկամանում ավելի երկար կմնա, եթե ջրի մեջ ասպիրինի մեկ դեղահաբ գցեք։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ասպիրինը փոխում է ջրի pH-ը, և բակերիաների աճը դանդաղում է։ Այս միջոցը հատկապես լավ է աշխատում վարդերի դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս