
Էդգար Մանուչարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռատչաբուրի»-ի կազմում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը նոյեմբերի 23-ին առաջին մարզումն է անցկացրել իր նոր թիմի՝ թայլանդական «Ռատչաբուրի»-ի կազմում: Այդ մասին հաղորդում է թայլադական ակումբի թվիթերյան էջը: Մանուչարյանի մարզումից հրապարակվել են նաև մի քանի լուսանկարներ:
Ֆուտբոլիստը ամռանը Եկատերիբուրգի «Ուրալ»-ից հեռանալուց հետո չէր կարողացել նոր թիմ գտնել և վերջին երկու ամսում գտնվում էր Հայաստանում, որտեղ մարզվում էր մարզավիճակը պահպանելու համար:
Թայլանդական ակումբի հետ պայամանագիրը ստորագրվել էր հոկտեմբեր ամսին: