Բաժիններ՝

Մի քանի վայրկյանում լիցքավորվող կուտակիչ է ստեղծվել

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են ճկուն սուպերկոնդենսատորի արտադրության նոր մեթոդ: Այդ մասին գրել է Engadget-ը: Սնուցման այդ աղբյուրով սմարթֆոնը կկարողանա աշխատել մեկ շաբաթ, իսկ լիցքավորվել հաշվված վայրկյաններում:

Սովորական կուտակչից սուպերկոնդենսատորի տարբերությունն այն է, որ դա լիցքը պահում է մակերեւույթին: Սուպերկոնդենսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստությամբ միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում է էներգիայի մեծ խտություն եւ տեսակարար հզորություն, ինչպես նաեւ արագ լիցքավորման համար էլեկտրոնների արագացված տրանսֆեր:

«Դյուրակիր էլեկտրոնային սարքերի դեպքում մեր նյութերը ավանդականներին գերազանցում են էներգիայի խտությամբ, տեսակարար հզորությամբ եւ կենսական ցիկլի կայունությամբ»,- ասում է հետազոտության գլխավոր մասնակիցներից մեկը՝ Նիթին Չուդհարին:

Գիտնականներն իրենց մշակումը համարում են «հայեցակարգի հաստատում» եւ պլանավորում են արտոնագրել սուպերկոնդենսատորների ստեղծման նոր մեթոդը: Մասնագետները հուսով են, որ իրենց սնուցման աղբյուրը լայն տարածում կստանա եւ կիրառում կգտնի ոչ միայն սմարթֆոններում, այլեւ այլ բնագավառներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930