
Սպիտակի, Բերդի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Սպիտակի, Բերդի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: