«Օգնեք լյարդին առողջանալ». բժիշկ Մյասնիկով
Վերամշակված մթերքների, շաքարի, յուղերի, ալկոհոլի, գազավորված ըմպելիքների և անառողջ սնունդ օգտագործելու պատճառով մեր լյարդը ծանրաբեռնվում է:
Լյարդը մաքրելու և դրա աշխատանքը հեշտացնելու համար բժիշկ Մյասնիկովը խորհուրդ է տալիս օգտագործել տնական էլիքսիր:
Այս բնական էլիքսիրն արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմը, հատկապես՝ լյարդը, բացի այդ՝ սնուցում է օրգանիզմը սննդարար տարրերով և վիտամիններով:
Այս խառնուրդը լյարդը մաքրելու բնական և արդյունավետ միջոց է:
Բնական էլիքսիրի բաղադրությունը
- 3 կիտրոն
- 2 գրեյպֆրուտ
- 2 թ/գ աղացած կոճապղպեղ
- 2 պճեղ սխտոր
- Անանուխի մի քանի տերև
- 5 լ մաքուր ջուր
- 2 ճ/գ կտավատի սերմեր
- 5 թ/գ սև քիմիոնի փոշի
Կիտրոնից և գրեյպֆրուտից հյութ քամեք: Բլենդերի մեջ լցրեք կոճապղպեղը, սխտորը, անանուխը, կտավատի սերմերն ու ամբողջը լավ խառնեք: Խառնուրդին ավելացրեք կիտրոնի և գրեյպֆրուտի հյութերը, ջուրը, կանաչ թեյն ու քիմիոնի փոշին: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Օրվա ընթացքում՝ ուտելուց առաջ, խմեք 150 մլ չափաքանակով:
Հյութը խորհուրդ է տրվում բոլորին՝ հատկապես նրանց, ովքեր շատ ալկոհոլային ըմպելիքներ, գազավորված հյութեր, յուղեր և քաղցր են օգտագործում: Բոլոր նրանց, ովքեր լյարդի հիվանդություն ունեն, խորհուրդ է տրվում օգտագործել այս խմիչքը շաբաթական 2-3 անգամ՝ այնքան ժամանակ, մինչև լավանա լյարդի վիճակը:
Լյարդի լուրջ հիվանդությունների դեպքում խորհուրդ ենք տալիս դիմել բժշկի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը