![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ ընտրություններ. Քլինթոնը 2 մլն ձայն ավելի շատ է ստացել, քան Թրամփը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/qlinton.jpg)
Չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած պարտությանը, Հիլարի Քլինթոնը իր օգտին տված ձայների քանակով ավելի առաջ է անցել Դոնալդ Թրամփից։
Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ Քլինթոնին և Թրամփին արդեն բաժանում է 2 մլն ձայն, հայտնում է BBC-ն։
Դեռևս շարունակվում է դեմոկրատ և հանրապետական թեկնածուների օգտին տված ձայների հաշվարկը։
Համաձայն Cook Political Report-ի տվյալների՝ այսօրվա դրությամբ Թրամփին օգտին քվեարկել է 62.2 մլն մարդ, այն դեպքում, երբ Քլինթոնի՝ 64.2 մլն։
Սա ԱՄՆ-ի պատմության մեջ արդեն 5-րդ դեպքն է, երբ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն պարտվում է նախագահական ընտրություններում։