Բաժիններ՝

Մարսի վրա վիթխարի ծով են հայտնաբերել

Ամերիկացի եւ կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված է Մարսի մակերեւույթի տակ: Հետազոտությունը հրապարակված է Geophysical Research Letters-ում, դրա մասին հաղորդել է NASA-ն։

Ջրասառույցից (50-80 տոկոս), ավազից եւ գազերից բաղկացած շերտը գտնվում է մակերեւույթի տակ 1-10 մետր խորության վրա՝ Ուտոպիա հարթավայրի արեւմուտքում՝ մոտավորապես հասարակածից մինչեւ հյուսիսային բեւեռ կես ճանապարհին: Սառած ջրամբարն ունի 80-170 մետր հաստություն եւ 14,3 հազար քառակուսի կիլոմետր ծավալ:

Գիտնականներին սառած ծովը հաջողվել է հայտնաբերել MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանի SHARAD (Shallow Radar) ռադիոտեղորոշիչի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930