Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ԴԱԻՇ-ի 2 զինյալի է կալանավորել, որոնք կասկածվում են խոշոր ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Ի.Առաքելյանն ակամա հակասեց ինքն իրեն։ Հայտարարելով, թե ՀՀԿ-ի գաղափարախոսությունն իրեն մոտ է, նա միաժամանակ անկեղծորեն նշեց, որ Նժդեհի գաղափարախոսությանը ծանոթ չէ։ Իսկ թե ինչպես է այդ դեպքում որոշել անդամակցել նժդեհական գաղափարախոսությունը կրող կուսակցությանը, նախարարը պատասխանեց. «Ես համարում եմ, որ ճիշտ է այսօր անդամակցել։ Դա իմ անձնական որոշումն է, իմ անձնական կարծիքն է»։
Թուրքիայի Շըրնաք նահանգում պայթյունի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել երկրի ուժային գերատեսչությունների 5 զինծառայող, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:
«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք` համ հայատարարություն արեցինք, հա՛մ կարճ կառավարության նիստ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի և պարոն Թովմասյանի դեբատը երկար չտևեր»,- նկատեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության օրվա տոնի նախօրեին այցելել է Վաշինգտոնի ծերանոցներից մեկն ու տարեցներին անձամբ մատուցել տոնական ընթրիքը, հայտնում է Սպիտակ տունը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին լուրերը:
«Ես պատրաստվում եմ անդամակցել Հանրապետական կուսակցությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դիմումն արդեն ներկայացրել է ՀՀԿ-ին։
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն պլանավորում է պաշտոնական այց կատարել Ադրբեջան, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Մոսկվայի հարավ-արևմուտքում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին հոկտեմբերին Փարիզում ոչ պաշտոնապես քննարկել է դիվանագետների, քաղաքական գործիչների ու գործարարների հետ ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր եղանակները՝ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal-ը։
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում հանդես գալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է երաժշտի ներկայացուցիչ Ֆրեն Կերտիսը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը մտադիր է 10 մլն դոլար հատկացնել ատելությամբ դրդված հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով, որը նա բացատրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և նրա հաղթանակի հետ, հայտնում է The New York Times-ը։
Խորհրդարանին ուղղված ավանդական աշնանային ուղերձում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Brexit-ի հանրաքվեի հետևանքով երկրի բյուջեն կստանա 122 մլրդ ֆունտ սթեռլինգ (155 մկրդ դոլար) պակաս, քան պլանավորվել էր։
«Վարչապետի պաշտոնը ստանձնելով` ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի` վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը` ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Այսօր մեկնարկել է Ուզբեկստանի նախագահի արտահերթ քվեարկությունը։ Ընտրատեղամասերն աշխատելու են տեղի ժամանակով ժ. 9.00-18.00-ն մինչև դեկտեմբերի 2-ը։
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կայացան A, B, C, D խմբերի հանդիպումները:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հաջորդ նախագահական ընտրություններում իր մասնակցությանը և իր իրավահաջորդի մասին հարցին, հայտնում է Sputnik Kazakhstan-ը։
Թուրքիայի հարավային Ադանա նահանգում՝ նահանգային շինության մոտ, հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Սիրիայի Ալ-Բաբ նահանգում ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են թուրք զինծառայողների վրա, ինչի հետևանքով 3 թուրք զինծառայող է սպանվել։
Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան ողջ է։ Քարիմովայի որդին «ընդամենը լուրեր» է որակել ԶԼՄ-ներում մոր մահվան մասին տարածված լուրերը։
Որդին տան նկուղում հայտնաբերել է ազատամարտիկ հոր զենք-զինամթերքը
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 16.40-ին, 1976 թ. ծնված Վարդան Հ.-ն ներկայացել է բաժին և հանձնել 5.45 մմ տրամաչափի 190 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ՝ առանց փամփուշտի, հակահետևակային պայթուցիչ, ինքնաձիգի 2 նռնակ և նռնակի 10 պայթուցիչ ու հայտարարել, որ ռազմամթերքը նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին, հայտնաբերել է իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ այն պատկանել է իր հանգուցյալ հորը (ազատամարտիկ):
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 3 ամսով երկարաձգել է զինյալների համաներումը, հայտարարել է Հալեպ նահանգի նահանգապետ Հուսեին Դյաբը քաղաքի արևելյան հատվածի բնակիչներին ուղղված ուղերձում, հայտնում է RIA Novosti-ն։
ՄԱԿ-ը նոյեմբերի 23-ին նախազգուշացրել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրացման մասին և կոչ է արել երկրներին փակուղուց դուրս գալու համար որոնել խաղաղ կարգավորման ելքեր, հայտնում է TASS-ը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտնեց, որ քաղաքապետարանը նպատակադրվել է Երեւանում ստեղծել միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրատրանսպորտ եւ մեկ օպերատորի առկայություն. «Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սերգեյ Հակոբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու համար արտասահմանից հրավիրված են ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: