Նախորդ գիշեր վեճ և ծեծկռտուք է եղել Բագրատունյաց փողոցում. մարմնավաճառները ծեծել են մեկ այլ մարմնավաճառի: Վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ երկու մարմնավաճառ իրեն գցել են գետնին և ոտքերով հարվածել: Ծեծկռտուքը սկսվել է իրար «տեղը» չզիջելու պատճառով:
Դանակահարությունից անմիջապես հետո Լեւոնը զանգել է հորն ու ասել, որ վիրավոր է, քանի որ հայրն էլ մասնագիտությամբ բժիշկ է, ասել է՝ հասիր մոտակա հիվանդանոց, իսկ մոտական եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը։
Միգուցե, այո, փոքր ընկերություններ են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Իսկ մեր հանձնաժողովի խնդիրը մուտքի խոչընդոտները բացառելն Է։ Եվ ցանկացած տնտեսվարող եթե շահավետ Է համարում նման գործունեությամբ զբաղվելը, զբաղվի ղրանով։
Սյունիք, ապա Ղարաբաղ մեկնած վարչապետը կանգ է առել Գորիսում եւ հանդիպում-զրույց ունեցել գորիսեցիների հետ։ Մենք տեղեկացանք, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սդղի գյոլում նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրների մայրը՝ տիկին Անահիտը, որը վարչապետին շնորհակալություն է հայտնել «մարզը Լիսկայից ազատելու համար»՝ հայտարարելով, որ Կարեն Կարապետյանը միակ մարդն էր, որը նման ռիսկի գնաց։
Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին փոխարինել է Կարեն Բրուտյանը, մյուս տեղակալի՝ Արթուր Աֆրիկյանի փոխարեն էլ նշանակվել է Սամվել Ավետիքյանը: Ինչպես եւ հայտնել էինք, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանին էլ փոխարինել է Գարեգին Առաքելյանը:
Մեզ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաեւ իր ընտանեկան վարորդն է:
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ վերջապես հրապարակեց 2015 թվականի աղքատության ցուցանիշը Հայաստանում: Չեք հավատա, բայց ԱՎԾ-ն արձանագրել է, որ 2015 թվականին աղքատությունը Հայաստանում կրճատվել է 2014 թվականի համեմատ: Ըստ ԱՎԾ-ի, եթե 2014 թվականին աղքատ է եղել ՀՀ բնակչության ուղիղ 30 տոկոսը, ապա 2015-ին` 0.2 տոկոսով պակաս` 29.8 տոկոսը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում: Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում:
Փիթսբուրգի համալսարանի հետազոտողները ստեղծել են մի համակարգ, որի շնորհիվ ձեռքի և ոտքի պրոթեզ կրող երիտասարդին վերադարձրել են շոշափելու զգացողությունը:
Լյուիսը եւ նրա գործընկերները հանգել են այն եզրակացության, որ նոր կլիմայական ռեժիմի հաստատումը, որն իր հատկություններով նման կլինի ընթացիկ ռեկորդային տաք տարվան, փաստական անխուսափելիություն է նույնիսկ այն դեպքում, եթե մարդկությունը լիովին դադարեցնի ջերմոցային գազեր արտանետել եւ կատարի բոլոր կլիմայական հանձնառությունները: Դրանց կատարումը, գիտնականների խոսքով՝ աղետը կհետաձգի 10-15 տարով։
Լուսինը գերլուսնության պահին հիշեցնում է վիթխարի հուրհրացող գունդ, քանի որ անցնում է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետը՝ պերիգեյը: Պերիգեյի ժամանակ Երկրի արբանյակը մոլորակին մոտավորապես 50 հազար կիլոմետրով ավելի մոտ է գտնվում, քան երբ այն անցնում է առավել հեռավոր կետը՝ ապոգեյը:
Քաղցրավենիքը, որը պատրաստում էին ջրից, շաքարավազից և օսլայից՝ վարդերի թերթիկների եթերային յուղերի ավելացմամբ, գոյություն ունի արդեն ավելի քան 500 տարի։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Օհանովի փող.1-ից-12, 14, 16, 18, 20, 24, Շերամի փող. 47, 49, 51, 53, 55 համարների ջրամատակարարումը:
Խեցգետին։ Բարենպաստ շրջանը 30-34 տարեկան հասակն է։ Այդ հասակում նրանք բավական շատ կենսափորձ են կուտակում, որը թույլ է տալիս հաջողությամբ լուծել ֆինանսական խնդիրների մեծ մասը։
Ծերացման արդյունքում մարդիկ սկսում են խնդիրների ունենալ լսողության հետ։ Խնդիրը կարող է լրջանալ և բացասական ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա։
Մարդը Հայաստանում բովանդակային իմաստով ոչինչ է: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ քաղաքացին նույնպես ինքն իրեն ու իր նմաններին համարում է ոչ թե՝ նպատակ, այլ՝ միջոց, որի հետ կարելի է անել ամեն ինչ՝ տարբեր հարցեր լուծելու համար:
Օրավարձով ավտոմեքենա էր վերցրել և հափշտակել:
Այդ օրերին, որ դեռ ոչինչ չգիտեինք, Սամվելս զանգեց, ասաց՝ մամ, վրես հալ չկա, շատ ահավոր է, մի բան ուղարկի ուտելու: Ես էլ ամսի 2-ին արագ գնացի խանութ, զանգեցի Սամվելիս, որ հարցնեմ՝ ինչ է ուզում, ասաց՝ մամ, պետք չէ, էլ չզանգես: Մենք էլ զարմացանք, թե էս ինչ եղավ:
Նոր բացահայտումներ ավտոճանապարհներին:
Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.9%:
«Ես կանխատեսում եմ, որ ԼՂ բանակցային գործընթացում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվելու: Այսինքն՝ այն, ինչ ԱՄՆ-ը ասում, անում և հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, մնալու է նույնը»։
Հայ կիոկուշին կարատեիստները մեծ հաջողություններ են գրանցել Կովկասի առաջնությունում` բարձր պահելով Հայաստանի ու հայկական բանակի պատիվը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 40/05 տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 654 մլրդ 606,9 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2,6 տոկոս ով: Ընդհանուր գյուղատնտեսությունում բուսաբուծությանը բաժին է հասնում 421 մլրդ 544,6 մլն` նվազելով 6 տոկոսով, իսկ անասնաբուծությանը՝ 233 մլրդ 62,3 մլն դրամ` աճելով` 4 տոկոսով:
Թուրքիայի Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում կրկին թուրք զինվոր է սպանվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ակնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Համբուրգում հանդիպելու ցանկության մասին:
Իրաքի իշխանությունները Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում տեղակայված թուրքական 2 հազարանոց զորամիավորման շուրջ թուրքիրաքյան լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիային անակնկալ առաջարկ են արել:
«Մարդկանց հարկ կլինի համակերպվել այն բանի հետ, որ իրենց աշխատատեղերն զբաղեցնելու են ռոբոտները»,- վստահ է Մասկը:
Նոյեմբերի 6-ին Անկարայում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի եւ Միացյալ նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը Ռաքքա նահանգի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: