Բաժիններ՝

Հայաստանում սպառողական գներն աճել են

Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.9%:

2016թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0.1 տոկոսային կետով (0.2% նվազում): 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.6%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930