Բաժիններ՝

Տանը պատրաստված շատ համեղ ռահատ-լոխում

Ռահատ-լոխում բառն առաջացել է արաբերեն rahat al-hulqum (‏راحة الحلقوم / rāḥatu ʾl-ḥulqūm) արտահայտությունից, որը կարելի է թարգմանել՝ որպես «քիմքի համար հաճելի»։

Քաղցրավենիքը, որը պատրաստում էին ջրից, շաքարավազից և օսլայից՝ վարդերի թերթիկների եթերային յուղերի ավելացմամբ, գոյություն ունի արդեն ավելի քան 500 տարի։

Ռահատ-լոխում՝ տնային պայմաններում

Բաղադրիչները.

1. Եգիպտացորենի օսլա – 1 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Հատապտուղ կամ միրգ – 1 բաժակ
4. Ջուր – 2 բաժակ
5. Մաքրած ընկույզ – 100 գ
6. Վանիլին – 1 պտղունց
7. Շաքարի փոշի – 1 բաժակ

Պատրաստման եղանակը.

1. Հարել մրգերը բլենդերի օգնությամբ:

2. Խառնել շաքարավազը և շաքարի փոշին մրգային խյուսի 1/3-ի և 1 բաժակ ջրի հետ, դնել եփելու ցածր կրակի վրա (5-7 րոպե եռալուց հետո):

3. Մնացած խյուսը խառնել օսլայի և 1 բաժակ ջրի հետ, որից հետո բարակ շիթով լցնել այն եռացող զանգվածի մեջ: Խառնելով եփել 2-3 րոպե՝ մինչև պնդանալը:

4. Վերցնել կրակից, ավելացնել ընկույզը, խառնել:

5. Ուղղանկյուն կաղապարը պատել սննդային թաղանթով, լցնել զանգվածը և հավասարաչափ տարածել: Շերտի բարձրությունը՝ 2 սմ-ից ոչ ավելի: Սառչելուց հետո (մոտ 8 ժամ) հանել լոխումը կաղապարից թաղանթով, կտրատել խորանարդիկների: Յուրաքանչյուր կտորը թավալել շաքարի փոշու և օսլայի մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս