Բաժիններ՝

Հայ մարզիկները 19 մեդալ են նվաճել կիոկուշին կարատեի Կովկասի բաց առաջնությունում

Հայ կիոկուշին կարատեիստները մեծ հաջողություններ են գրանցել Կովկասի առաջնությունում` բարձր պահելով Հայաստանի ու հայկական բանակի պատիվը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայից՝ հավելելով. «Նոյեմբերի 5-­ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի Կովկասի բաց առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում էին Հայաստանը, Ադրբեջանը, Գերմանիան, Ղազախստանը և Վրաստանը:

Առաջնությունը անց է կացվել Վրաստանի իշխանությունների բարձր հովանու ներքո: Ներկա էին Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարն ու իր 1­ին տեղակալը:

Հայաստանը Վրաստան էր մեկնել մեծ պատվիրակությամբ` 27 մարզիկ, 3 մրցավար, 3 մարզիչ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Արդյունքում` հայ մարզիկները հայրենիք են բերել 6 ոսկե, 3 արծաթե և 10-­ը բրոնզե մեդալներ:

Ի դեպ, Կովկասի առաջնությունը մեկ անգամ հետաձգվել էր, քանի որ ապրիլին ռազմա քաղաքական իրավիճակի սրման պատճառով հայկական կողմը չէր մեկնել Վրաստան, որի պատճառով առաջնությունը հետաձգվել էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս