Բաժիններ՝

Նոյեմբերին Երկրի երկնքում կհայտնվի ռեկորդային հսկա «գերլուսինը»

Այս նոյեմբերին եւ դեկտեմբերին լիալուսնի ժամանակ Լուսինն արատասովոր մեծ տեսք կունենա Երկրի եւ դրա արբանյակի առավելագույնս մոտենալու պատճառով, ընդ որում նոյեմբերի Լուսինը ռեկորդային չափով մեծ կլինի վերջին 68 տարվա ընթացքում, տեղեկացնում է Space.com-ը:

Գերլուսնությունն աստղագիտական երւեույթ է, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի եւ Երկրի առավելագույն մերձեցման պահի հետ, եւ արբանյակը 14 տոկոսով ավելի մեծ եւ 30 տոկոսով ավելի վառ է թվում, քան սովորաբար:

Լուսինը գերլուսնության պահին հիշեցնում է վիթխարի հուրհրացող գունդ, քանի որ անցնում է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետը՝ պերիգեյը: Պերիգեյի ժամանակ Երկրի արբանյակը մոլորակին մոտավորապես 50 հազար կիլոմետրով ավելի մոտ է գտնվում, քան երբ այն անցնում է առավել հեռավոր կետը՝ ապոգեյը:

Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորությունների նման տատանումները կապված են այն բանի հետ, որ արբանյակի ուղեծիրն էլիպսային ձեւ ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930