Բաժիններ՝

ԱՄՆ­-ն ու Թուրքիան Ռաքքա նահանգի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել

Նոյեմբերի 6-­ին Անկարայում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի եւ Միացյալ նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը Ռաքքա նահանգի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ինտերնետային կայքի հաղորդման համաձայն` հանդիպման ժամանակ կոալիցիոն ուժերի եւ Թուրքիայի կողմից Ռաքքան գրավելու եւ իրենց ձեռքում պահելու վերաբերյալ երկարաժամկետ պլան է կազմվել:

Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել նաեւ Թուրքիայի գլխավոր շտաբում ամերիկյան բարձրաստիճան սպայի նշանակման շուրջ, որը մասնակցելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող գործողությունների ղեկավարմանը:

Ռաքքա նահանգը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետակետը Սիրիայում:

Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով 2016 թվականի օգոստոսի 24­-ին ներխուժել են Սիրիայի տարածք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս