Կարեն Կարապետյանը չի տեղափոխվել վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի տեղափոխվել վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն եւ շարունակում է բնակվել Մոնումենտում գտնվող իր առանձնատանը:

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում: Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, օրինակ, իր տնից չի տեղափոխվել: Նույն կերպ ՀՀ ոչ բոլոր վարչապետներ են կառավարական առանձնատուն տեղափոխվում: Օրինակ, Տիգրան Սարգսյանն այնտեղ էր ապրում, մինչդեռ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը: Երեկ մեզ չհաջողվեց կառավարությունից պարզել՝ ի վերջո Կարեն Կարապետյանը կտեղափոխվի՞ այդ առանձնատուն, թե կմնա իր տանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930