Աղքատությունը նվազել է. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ վերջապես հրապարակեց 2015 թվականի աղքատության ցուցանիշը Հայաստանում: Չեք հավատա, բայց ԱՎԾ-ն արձանագրել է, որ 2015 թվականին աղքատությունը Հայաստանում կրճատվել է 2014 թվականի համեմատ: Ըստ ԱՎԾ-ի, եթե 2014 թվականին աղքատ է եղել ՀՀ բնակչության ուղիղ 30 տոկոսը, ապա 2015-ին` 0.2 տոկոսով պակաս` 29.8 տոկոսը:

Թե թվաբանական ինչպիսի հրաշքներ է գործել ԱՎԾ-ն, առանձին ուսումնասիրության կարիք ունի: Ընդամենը հիշեցնենք, որ 2015 թվականին մեր բնակչության գնողունակությունը այնքան էր անկում ապրել, որ, օրինակ, մանրածախ առեւտրի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել էր ավելի քան 10 տոկոսով:

Գահավիժող գնողունակության պայմաններում աղքատության նվազում կարող է արձանագրել միայն Ստեփան Մնացականյանի գլխավորած կանտորան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930