Ծանոթ-բարեկամ մեխանիզմը ԴԱՀԿ-ում «ծաղկում» է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաեւ իր ընտանեկան վարորդն է:
Ի՞նչ է ստացվում. մի կողմից մենք խոսում ենք, որ անհրաժեշտ է դպրոցներում ծանոթ-բարեկամ մեխանիզմը քանդել, մյուս կողմից այլ համակարգերում այդ մեխանիզմը «ծաղկում» է:
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարը լեյտենանտից միանգամից արդարադատության փոխգնդապետ դարձավ, որպեսզի սահուն անցում կատարի ԴԱՀԿ պետի հիմնական աշխատանքին, սակայն «ԴԱՀԿ ծառայության կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել նա, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում»:
Հետաքրքիր է` ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյանը ինչպես է բացատրում իրավիճակը. արդյո՞ք այս ամենը համակարգում ծաղկող կոռուպցիայի դրսեւորումներ չեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: