Բաժիններ՝

«Դուք տնտեսական բեմ եք ստեղծում, բեմիկ». Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ նիստում ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը ներկայացրեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում են համայնքներին կամ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին՝ առանց միջանկյալ գրանցումների: Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ անընդհատ կառավարությունից լսում ենք, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարի, սակայն այս օրինագիծը երկրորդ հարթություն է նախատեսում, և պետության համար ուրիշ կարգ է սահմանվում, որը բերելու է միլիոնավոր, միլիարդավոր դրամի չարաշահումների:

«Վարչապետը, այ էդտեղ, որտեղ Դուք կանգնած եք, քանի անգամ ասել է` մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Ստացվում է՝ հենց վարչապետն այդ ամբիոնից իջնում է, դուք լրիվ հակառակն եք ուզում անեք: Չէ՞ որ կոռուպցիայի դեմ պաքարող իշխանության համար հարթությունները մեկը պետք է լինեն, բեմ չպետք է լինի, տնտեսական բեմ չպետք է լինի, դուք տնտեսական բեմ եք ստեղծում, կամ բեմիկ: Մի՞թե սա ճիշտ է»,- հայտարարեց Հ.Բագրատյանը: Ա.Մուսայանը պատասխանեց, թե վարչապետի հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվում է, և այս նախագիծն էլ լրացնում է այն, քանի որ, օրինակ, քաղաքաշինական որևէ աշխատանք կարող է իրականացվել միայն նախագծի դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս