«Ինչի պաշտոնները հավաքներո՞վ են նշանակում». Մանվել Գրիգորյանը՝ Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու պահանջի մասին

Արցախում իրավիճակը «շատ լավ է»: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Խոսելով Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ Մ. Գրիգորյանը նախ՝ ասաց, որ ինքը նման հարցերում չկա:

Դիտարկմանը, թե Արցախում ակցիաներ-հանրահավաքներ են սկսել Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու պահանջով, Մ. Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Դա ուզենալով չէ, դա նշանակովի պաշտոն է: Ինչի պաշտոնները հավաքներո՞վ են նշանակում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս