«Ես բոլորիդ անունից ճիշտ ժամանակին արդեն շնորհավորել եմ». Գալուստ Սահակյանը` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին
Այսօր Ազգային ժողովը գումարել է հերթական նստաշրջանը: Նիստի սկզբում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անրդադարձավ օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագըի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Կարծում եմ` ճիշտ կլինի, որ մենք պառլամետով ողջունենք ու հորդորենք, որպեսզի մյուս երկրները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Մարգարյանը: «Ես բոլորիդ անունից ճիշտ ժամանակին արդեն շնորհավորել եմ»,- տեղեկացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:



