Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի մասին

Հունիսի 5-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1974 թ. ծնված Համլետ Պատուրյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Համլետ Պատուրյանը սպանվել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Շահումյանի փողոցի թիվ 75 հասցեում, անհայտ անձի կողմից արձակված հրազենային 4 կրակոցներից:
Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս