«Այդ ակնարկներն ու առաջարկներն ինձ վաղուց են եղել». Մանվել Բադեյանը՝ իր դեսպան նշանակվելու մասին

«Դեսպանի պաշտոնը, առաջին հերթին, քաղաքական պաշտոն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ Մ. Բադեյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի դեսպան: Մեր տեղեկություններով՝ Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը շուտով եվրոպական երկրներից մեկում պաշտոն կզբաղեցնի:

Մ. Բադեյանը նշեց, որ այդ պաշտոնում նշանակվելն իր համար անակնկալ չի եղել. «Այդ ակնարկներն ու առաջարկներն ինձ վաղուց են եղել՝ դեռևս 10 տարի առաջ, ես տարբեր պատճառներով խուսափել եմ, հիմա համաձայնեցի: Ինչ վերաբերում է իմ պատրաստակամությանը, ես հինգ տարի աշխատել եմ՝ որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ, հինգ տարի էլ՝ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, բավականաչափ փորձ է՝ իմ կարծիքով, և ոչ միայն՝ իմ կարծիքով»:

Մ. Բադեյանը պարզաբանեց, որ այն ժամանակ անձնական պատճառներով խուսափել է դեսպանի պաշտոնից:

Նա նշեց, որ, թեև երկրի ընտրությունն իրենը չի եղել, բայց ինքը Քուվեյթի մասին բավականաչափ բան գիտի, եղել է այնտեղ. «Բարեկամական երկիր է մեզ, իսլամական է, բայց Հայաստանի հետ սերտ կապերի մեջ է»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ իր պարտականությունների մեջ է մտնում՝ զարգացնել բոլոր ոլորտների համագործակցությունը Հայաստանի և Քուվեյթի միջև:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս