Գյումրիի «Նարեկ» հանգստյան տունը և ազգային դիմադրողականության ոգին

«Այս օրերին, երբ ղարաբաղյան հակամարտության հետ կապված գործընթացներում տեղի են ունենում ճակատագրական գործընթացներ, երբ հայրենիքի պաշտպնության գործը մեր ժողովրդի համար կրկին դարձել է ամենակենսական խնդիրը, իսկ ազգային անվտանգության ապահովումը` բոլորիս թիվ մեկ անհանգստությունը, շատ դժվար է խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք առաջին հայացքից կարող են թվալ երկրորդական:

Բայց ես ցանկանում եմ մեկ անգամ ևս պնդել այս ամբիոնից, որ երկրում օրինականության ապահովումը և կոռուպցիան արմատախիլ անելը մեր ամենակարևոր հրամայականներն են, եթե ցանկանում ենք ստեղծել արդյունավետ պետական կառավարման, ներառյալ` ամուր պաշտպանական համակարգ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` միայն այդպես է հնարավոր բարձրացնել ազգային դիմադրողականության ոգին և հավատը` պետական մարմինների նկատմամբ: Լ.Զուրաբյանը բարձրացրեց Գյումրիի «Նարեկ» հանգստյան տան խնդիրը, որը պետք է 12 ընտանիքների տրվեր, բայց կառավարությունը խախտել էր օրենքը և միայն կառավավարության որոշումից 2.5 տարի անց սայլը շարժվում է տեղից: Լ.Զուրաբյանն անդրադարձավ 90-ակնների սեփականաշնորհման հետ կապված իշխանությանն ուղղված մեղադրանքներին, նշելով, որ այն ժամանակ բոլոր ձեռնարկությունները հավասարապես վաուչերներով բաժանվել են ժողովրդին, իսկ ստրատեգիական ոչ մի ձեռնարկություն չի մասնավորեցվել: Ըստ նրա` բոլոր ստրատեգիական ձեռնարկությունները մասնավորեցվել են 98թ-ից հետո:

Տեսանյութեր

Լրահոս