Փետրվարի 25-ի գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 25-ի ցերեկը, փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1974 թ. ծնված Գագիկ Ա.-ն Այգեշատ գյուղի 2 առանձնատներում ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Թուրքիայում ռազմական վարժանքներ անցկացնող քուրդ զինյալները որպես թիրախ են օգտագործում երկրի հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերը:
2016թ. հունվարին փախստականների մեծ մասը Գերմանիա է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթերի, գրում է Berliner Morgenpost թերթը:
Նավթի գները 1 օրում նվազել են ավելի քան 6%-ով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հայտարարությունների ֆոնին: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները, հայտնում է korrespondent.net-ը:
ՆԱՏՕ-ի երկրները պետք է սթափ գնահատեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամեն օր ավելացող հանցագործությունների թիվն ու որոշեն՝ հարկավո՞ր է արդյոք իրականում իրենց նման դաշնակից, գրում է Huffington Post-ը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանին:
2016 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է դիակ:
Նեպալի արևմուտքում անհետացած ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 23 մարդիկ զոհվել են, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Փետրվարի 23-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 ուսանողական պոլիկլինիկայի մասնաշենքը հոսանքազրկվել է, և վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Ադրբեջանի կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» (HR 4264) անվանումով օրինագիծը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից, հայտնում է Turan-ը:
Վ.Միրումյանը նշեց, որ այս սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատարելուն, և առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց և այդ գնումների մասով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ:
«Ամեն ինչ էլ կհստակեցվի, հո թաքուն չե՞նք անելու, բոլոր հարցերն էլ հստակեցվելու են, ոչ մի հարց անպատասխան չի մնալու, ամեն ինչ հրապարակվելու է»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով այսօր ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրի մասին:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ անցկացրած խաղի մասին (0:2):
Այսօր արաբական նշանավոր alkhabarpress լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
«Լավ ա, էլի, ասում ա՝ սելը ճռալու տեղը սելվորն ա ճռում: Դուք լինեք վարչապետ, ես՝ տնտեսական դաշտն ավիրող: Սենց լավ ա ստացվում»,- այսօր ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Ժողովո´ւրդ, մենք հիմա լիցենզավորում ենք մի բան, որը դադարեցվել է լիցենզավորել 1989 թ. ապրիլի 4-ից, Ռիժկովի հայտնի որոշումից հետո: Սա կատակ բան չի, 1 դրամի կամ 1000 դրամի խնդիր չի: Այդ գործունեությունն այլևս լիցենզավորվում է: Մենք ստեղծում ենք հերթական խոչընդոտը, հերթական արգելքը ՀՀ արտաքին առևտրատնտեսական գործունեության մեջ»,- ասաց Հ.Բագրատյանը:
Սիրիական բնակավայրերի թվում, որտեղ խաղաղություն է հաստատվել, Ժուալեկն է: Սիրիայի ընդդիմության զինված խմբավորումները 9 կմ նահանջել են այդ գյուղակից՝ համաձայն Սիրիայի կառավարական զորքերի ու կառավարության պայմանավորվածության համաձայնության, տեղեկացնում է LifeNews-ը:
«Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք, պատրաստ լինենք»,- այսօր Ազգային ժողովում խոսելով ռուս-թուրքական հնարավոր պատերազմի մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Այսօր ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ պատագմավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ նախագիծը քվեարկության դնել չի կարելի, քանի որ այն տուրքի մասին չի և տուրք չի:
Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին որոշում է կայացրել կառավարական փոփոխությունների վերաբերյալ: Դրանք իրականացվելու են մարտին:
Փետրվարի 24-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 39/1 շենքի բակում կնոջ դի կա:
ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհավորելով Արման Թաթոյանին՝ ասաց, որ 96 կողմ ձայնով ընտրվելը բավական լուրջ պոստ-ֆակտում վստահություն է նրան, որպեսզի նա կարողանա շատ արագ կարգավորել այն բոլոր խնդիրները, որոնք կառաջանան կամ ծառացած են երկրում՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ:
Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն և Ավետարանոց գյուղեր և մասնակցել այդ համայնքների ղեկավարների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավային նահանգները պատուհասած ուժեղ տորնադոյի հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով BBC-ին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի կարգադրությամբ` Արմեն Հարությունյանը նշանակվել է Նախագահի ռեֆերենտ:
Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի միջև կարող է սկսվել «թեժ պատերազմ» Սիրիայի հակամարտության պատճառով:
Այսօր ստորագրվելու է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը: Այս մասին քիչ առաջ Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրվելու է օրվա երկրորդ կեսին: