Asekose.am-ի CV հաղորդման հյուրը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է:
Շուրջ 28 տարի է, ինչ Գյումրին չի կարող ձերբազատվել «աղետի գոտի» բնորոշումից:
ԱՊԼ-ի առաջատարները հույս ունեն, որ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի փորձը կօգնի «աղվեսների» եվրագավաթներում:
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ իր նախընտրած ֆիլմն է առաջարկում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Արմեն Ամիրյանը: Նրա առաջարկով մեր ընթերցողներն առաջիկա հանգստյան օրերը կարող են անցկացնել ամերիկյան արտադրության «Մառլին և ես» («Marley & Me» David Frankel ) ընտանեկան տրագիկոմեդիայի ընկերակցությամբ:
Մադրիդցիները կատալոնական թիմի շարքերում գտել են ավելի մատչելի նպատակ, քան Լիոնել Մեսսին և Նեյմարը:
«Ներդրումային ծրագիրը պետք է արդարացված լինի: Մենք այսօր ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք գազիֆիկացված չեն: Այսինքն՝ խնդիրը չպետք է դնել, որ մենաշնորհային է, պետք է «Գազպրոմ-Արմենիան» անի: Մենք առևտրային ընկերություն ենք: Օրինակ, եթե լեռնային որևէ գյուղում X ծավալի ներդրումների վերադարձը բնակչության սահմանափակ թվի և սահմանափակ ծավալի գազի սպառման պարագայում հնարավոր է միայն 100-150 տարվա ընթացքում, դա, իհարկե, շահավետ չէ: Բիզնեսի տեսանկյունից՝ ներդրումները պետք է տրամաբանական լինեն»,- ասաց Շ.Սարդարյանը:
Տղամարդը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ: Նախկինում չդատապարտված տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը մակագրվել է դատավորին, ով փետրվարի 24-ին այն վարույթ է ընդունել:
«Այստեղ սոցիալական և տնտեսական խնդիրները կրկնակի են, քան Հայաստանի մյուս մարզերում, և պետք է ասել, որ իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր քայլերն իրենց պտուղները չտվեցին ընտրությունների ժամանակ: Այն բոլոր քաղաքական գործիչները, ովքեր իշխանություններին խոստումներ են տալիս, որ՝ մենք կապահովենք այսքան ձայներ, ընտրությունների ժամանակ մեծ խնդիրներ են ունենում, որովհետև ոչ ոք հետագայում չի կարող երաշխավորել՝ ընտրությունների արդյունքը կլինի հօգուտ իշխանությունների: Սրանով է պայմանավորված, որ Շիրակի մարզը որոշեցին հանձնել դաշնակցականներին, այսպես ասած, այդ կարևոր լուծերից մեկից ազատվելով»:
«Միցուբիշի Պաջեռոն» փախցրած անհնազանդների խրախճանքը կասեցվեց:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) հասանելի է դարձրել լիարժեք ուսումնական ծրագիրը, 32 դասընթացների տեսադասախոսությունները, համառոտագրությունները, քննություն հարցերը և հուշաթերթիկները:
168.am-ը բացառիկ զրույց է ունեցել ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ նրա ՀՀ կատարելիք այցի օրակարգի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, բանակցվող նոր համաձայնագրի, ԼՂ հակամարտության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում է: Նա այստեղ`Երևանում, օրեր առաջ նշեց իր ծննդյան օրը, իսկ այսօր իր վաղեմի ընկերոջ, մեկ այլ լեգենդար հայի` կոմպոզիտոր Տրգրան Մանսուրյանի հետ այցելեց Կոմիտասի անվան Պանթեոն:
Արգենտինացին հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նոր ղեկավարը չի կարող հույս դնել իր աջակցության վրա:
«Հյուրասիրվողները» ոստիկանությունում:
Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին գտնվում է Գյումրիում, այս բնորոշումը տվեց բրիտանական մամուլը , երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին Գյումրիի սոված ու անխնամ երկու արջերն ու երեք առյուծները :
Քուրդ պաշտոնյաները հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալների կողմից հնարավոր քիմիական հարձակումների հետաքննության մասին Իրաքի հյուսիս-արևմուտքում, հայտնում է Reuters-ը:
Եթե ցանկանում եք աղիները մաքրել ավելորդ տոքսիններից և ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, ապա մեկ ամսվա ընթացքում ստիպված կլինեք բնական «սկրաբ» ուտել: Արդյունքում՝ մեկ ամիս անց հայելու մեջ նայելիս՝ ձեզ չեք ճանաչի: Դեմքի գույնը, մազերը, մաշկն ու եղունգները գերազանց տեսք կունենան, իսկ որովայնի ավելորդ ճարպերն ու կիլոգրամները կհեռանան:
«Մեր Ատլանտիդան» եռակողմ երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի, համատեղ կինոարտադրություն է, որը պատմում է Պոլսի հայկական ճամբարի մասին: Այն կառուցվել է 1960-ական թվականներին, Ցեղասպանությունից հետո որբացած հայերի ջանքերով: Թուրքական իշխանություների կողմից բռնազավթված, ապա արդեն բոլորովին վերջերս նորից հայկական հիմնադրամին վերադարձված ճամբարն ունեցել է նաև հայտնի բնակիչներ:
Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1988 թ. ծնված Կարեն Շ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանի տունը հրկիզելու դեպքի առթիվ։
Սիրիայի տարածքում հրադադար հայտարարելու ռուս-ամերիկյան համաձայնությունը հարցականներ է ստեղծել հասկանալիորեն կիրառելիության իրատեսության շուրջ: Մանավանդ, որ հրադադարի համաձայնությունը չի ներառում ահաբեկչական կազմակերպությունները եւ ընդհանրապես վերաբերում է կառավարական եւ հակակառավարական ուժերին` պատերազմի սկզբնավորության գոյացած դասական հասկացողությամբ:
«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպանը մոտ է մարզչական լիցենզիա ստանալուն: «Ոչինչ 100 տոկոսով որոշված չէ, բայց այս մրցաշրջանը «Գելեքսիում» կարող է դառնալ վերջինը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իմ կարիերայում:
Դորտմունդի «Բորուսիայի» հերթական խաղի ժամանակ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուհիներից մեկը պաստառ էր պարզել տրիբունայում, որի վրա անգլերեն և հայերեն լեզուներով գրված էր. «Խնդրում եմ՝ ինձ նվիրիր քո մարզաշապիկը: Սիրում եմ քեզ»:
«Ով էլ լինի այսօրվա Երևանի քաղաքապետը, նա չի կարող անել այն, ինչի մասին մենք երազում ենք: Նրան պարզապես թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով ես չէի համաձայնի: Բոլոր որոշումներն արդեն իսկ կայացված են: Ցավալի է, երբ իմ կոլեգաներից ոմանք, իմանալով, որ ոչինչ չի փոխվելու՝ ավելորդ աղմուկ են բարձրացնում մամուլում իրենց անձի շուրջ, իբրև թե պայքարում են: Սակայն նրանք հստակ գիտեն, որ որոշումներն արդեն կայացված են: Ավելորդ աղմկելն ու սեփական անձի հանդեպ ուշադրություն գրավելն առավել ահավոր է, քան լռելը»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ն 2015 թ. դեկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հագուստի խանութից գողացել է 15.000 դրամ արժողության բաճկոն:
Ինչպես հայտնի է, քրեական վերաքննիչ դատարանը երեկ վերացրեց ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշումը: Փաստաբանները հայտարարել էին, որ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը նշանակվել է 17:30-ին: Դատական նիստը, սակայն, տեղի է ունեցել երեկ առավոտյան, որի արդյունքում էլ Գասպարիին անհապաղ ազատ արձակելու մասին որոշում է կայացվել:
Ձմռան ավարտը զգալի չէ մարզի հյուսիսային հատվածներում: Շենքային ոչ բավարար պայմաններ ունեցող դպրոցներում դեռ խնդրահարույց է ջեռուցումը: Արեգնադեմ համայքնում արդեն 3 տասնամյակ դպրոց կա, բայց շենք չկա: Տարիների ընթացքում որպես դպրոց ծառայող տնակները շարքից դուրս են եկել: Անձրևն ու ձյունը իրենց գործն արդեն արել են: 42 աշակերտ ունեցող դպրոցում սովորելն անհնար է:
Ջեյհան պարսկական նավթամուղը դադարեցրել է աշխատանքները փետրվարի 17-ին հայտնաբերված պայթուցիկ սարքերի պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը:
Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները կենսաթոշակային ապահովագրության վճարները ոլորտում ներդնելու առաջարկով են հանդես գալիս: Հարցը լայն քննարկման դրվեց ՏՀՏ լիդերների հերթական հանդիպման ժամանակ, որը կայացավ փետրվարի 27-ին:
«Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Ֆաթիման», որը պատմում է հավաքարարի մասին, ով առանց հանգստյան օրերի աշխատում է իր աղջիկներին կրթություն տալու համար: