Բաժիններ՝

Արաբական մամուլը կրկին անդրադարձել է Արփինե Հովհաննիսյանին

Այսօր արաբական նշանավոր alkhabarpress լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի արդարադատության նախարարը շարունակում է մնալ իբրև «ամուրի գեղեցկուհու պատկեր»: alkhabarpress-ը, հրապարակելով նախարարի լուսանկարները, ավելացնում է. «Արփինե Հովհաննիսյանի նշանակման օրվանից շատ է խոսվել նրա գեղեցկության մասին, անգամ՝ Հայաստանի մամուլից դուրս, ինչպես օրինակ՝ Թուրքիայում: Նա 32 տարեկան է, ծնվել է Երևանում»:

 arevelk.am-ը նշում է,  որ արդեն երրորդ անգամն է արաբական մամուլն անդրադառնում Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ երեք անգամն էլ շեշտելով նրա գեղեցկությունն ու երիտասարդ նախարար լինելու հանգամանքը: Ինչպես տեղեկացրել էինք, 2015-ի սեպտեմբերին արաբական առաջատար թերթերից մեկը` «Ադդիար»-ը (Addiyar) անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը` նրան անվանելով աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի:

Ավելի ուշ՝ հոկտեմբերին սիրիական «Շաամթայմս» անկախ համարվող կայքը ներկայացրել է աշխարհի 10 ամենագեղեցիկ կին նախարարների ցանկը, որում առաջին տեղը զբաղեցնում է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 arevelk.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս