Բաժիններ՝

Փախստականների մեծ մասը ԵՄ է ժամանում առանց փաստաթղթերի

2016թ. հունվարին փախստականների մեծ մասը Գերմանիա է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթերի, գրում է Berliner Morgenpost թերթը:

Ինչպես թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը, այս տարվա 1-ին ամսում ներգաղթյալների 77 տոկոսը, որոնց սահմանին գրանցել է դաշնային ոստիկանությունը, չի ունեցել անհրաժեշտ անձը հաստատող փաստաթուղթ:

Փախստականների անձը հաստատել չկարողանալը մեծ դժվարություն է ստեղծում Գերմանիայի անվտանգության մարմինների, ինչպես նաև Միգրացիայի ու փախստականների գործերով դաշնային գերատեսչության համար (BAMF), որը չի կարող որոշում կայացնել ներգաղթյալին ապաստանի տրամադրման մասին, եթե հայտնի չէ նրա ծագման երկիրը, նշում է Berliner Morgenpost-ը:

Գերմանիայի ոստիկանության արհմիության ներկայացուցչի խոսքով՝ ներգաղթյալները, որոնք ժամանում են առանց փաստաթղթերի, ունեն հնարավորություն բազմիցս գրանցվել, իրենց մասին հայտնել տարբեր տեղեկություններ ու սպառնալիքի տակ դնել երկրի անվտանգությունը:

Պատճառները, որոնց համաձայն ներգաղթյալները կարող են չունենալ փաստաթղթեր, Գերմանիայի ՆԳՆ-ում լրագրողներին չեն հայտնել: Մինչ այդ, իրավապաշտպան ProAsyl կազմակերպությունը բացատրել է, որ բազմաթիվ երկրներում ընդդիմության ներկայացուցիչները չեն կարող փաստաթղթեր ձևակերպել, քանի որ վախենում են ակտիվ քաղաքական հետապնդումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս