Բաժիններ՝

Վրաստանի կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում. ԶԼՄ-ներ

Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին որոշում է կայացրել կառավարական փոփոխությունների վերաբերյալ: Դրանք իրականացվելու են մարտին:

Ըստ GHN գործակալության տեղեկությունների՝ երկրի արտգործնախարարի պաշտոնը կզբաղեցնի ներկայում նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին: Արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն կգլխավորի Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը: Հայտնի է նաև, թե ով կփոխարինի ֆինանսների նախարարին: Կուլուարային տեղեկությունների համաձայն՝ երկրի ֆինանսների նախարարի պորտֆելը կզբաղեցնի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին:
Դեռ վերջնական որոշում կայացված չէ երկրի ներքին գործերի նախարարի փոփոխության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի նշանակման ժամանակ փոփոխություններ չեն նշանակվել կառավարությունում, սակայն նա հայտարարել է, թե չի բացառում առանձին փոփոխությունները կառավարությունում որոշ ժամանակ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29