Բաժիններ՝

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կարող է սկսվել «թեժ պատերազմ». Մոգերինի

Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի միջև կարող է սկսվել «թեժ պատերազմ» Սիրիայի հակամարտության պատճառով: Ինչպես հաղորդում է «5-րդ ալիքը», նման կարծիք է հայտնել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Հայտարարությունը հնչել է՝ չնայած խաղաղ համաձայնագրին, որը մշակել են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերի համար՝ բացի ահաբեկիչներից: Թուրքիայի իշխանությունները հավանության են արժանացրել այդ պլանին, սակայն առանց ավելորդ լավատեսության:

«Մենք միշտ խոսում ենք Սիրիայի մասին՝ որպես անուղղակի օբյեկտի, տարածաշրջանային խաղացողների միջև միջնորդավորված պատերազմի, ու կա ինչ-որ մեծ բանի առաջացման ռիսկ: Ես նկատի չունեմ Սառը պատերազմը: Խոսքը տարբեր խաղացողների միջև «թեժ պատերազմի» մասին է: Պարտադիր չէ, որ լինի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, կարող է լինել նաև Ռուսաստանի ու Թուրքիայի: Նման բան կարող է տեղի ունենալ: Իսկ մենք՝ եվրոպացիներս, անմիջական շահագրգռություն ունենք զսպել ու նվազեցնել լարվածությունն այդ իրավիճակում»,- հայտարարել է Մոգերինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29