Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 39/1 շենքի բակում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 36-ամյա Լուսիկ Փանիկյանն էր:

Ըստ տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս