«Հանդիսատեսի կողմից արդեն սիրված «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ դերասանուհի Նորա Գրիգորյանին կփոխարինի Շուշաննա Թովմասյանը, բայց այդ փոփոխությունն ունի շատ հարգելի պատճառ: Մարտի 22-ին եւ 23-ին կկայանա արդեն Շուշաննայի մասնակցությամբ ներկայացումները»:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին առնչվող հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Մինչ «Օսկար» մրցանակաբաշխության մասնակիցները սպասում էին ակադեմիկոսների վճռին, հոլիվուդյան ամենավառ գեղեցկուհիների միջև թեժ պայքար էր ծավալվել ամենագեղեցիկի տիտղոսին արժանանալու համար:
«Ես կգերադասեի պարտվել տիտղոսը, քան խախտել տվածս խոսքը: Իմ խոսքերն ավելի կարևոր են, քան ֆուտբոլը: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» արժանի էր հաղթանակի մինչև 11-մետրանոցներ, սակայն ես երջանիկ եմ, որ մենք այդ ձևով հաղթեցինք, և, որ Վիլլին դարձավ հերոս»:
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ կքննարկեն այն համաձայնագրերի իրագործումը, որոնք ձեռք են բերվել Թեհրանում տեղի ունեցած Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Եթե մարդ ուժեղ մարդկանցով է շրջապատված, չի կարող թույլ լինել: Թույլ մարդն է իրեն թույլերով շրջապատում: Ուժեղ՝ նկատի չունեմ ֆիզիկապես. հոգևոր ուժի մասին է խոսքը: Ցանկացած խոչընդոտ կարող է ընկճել մարդուն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից:
Օլգա Օրլովան ներկայացրել է Ժաննա Ֆրիսկեին նվիրված երգի տեսահոլովակը:
«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպման ժամանակ երկու երկրի նախարարները հանգամանալից քննարկեցին հետագա համագործակցության ուղղությունները։
Բրիտանական Metro թերթն անվանել է «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ամենաոճային տղամարդկանց: Ինչպես հայտարարում է պարբերականը, կարմիր գորգի վրա հաղթեցին նրանք, ովքեր նախընտրեցին դասական կոստյում գորգի վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 8/31 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։
Գյումրու կիսավեր, լքված Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքի վերականգնման համար շարունակվում է ֆինանսական միջոցների հայթայթումը, արդյունքում կրկին ձգձգվում է վերկանգնման գործընթացը:
Քաղաքացի Նշան Ա.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Օրերից մի օր Մարտիրոս Սարյանը համաձայնում է գլխավորել Երևանի գեղարվե ստաթատերական ինստիտուտի ընդունող հանձնաժողովը։ Քանի որ նա հանձինս դիմորդների տեսնում էր նաև հայ գեղանկարչության ապագա նվիրյալներին, ավագների գործը շարունակողներն, նա չափազանց բծախնդիր է մոտենում քննությանը և ամենևին էլ չի շռայլում բարձր գնահատակակները։ Ի վերջո, ավելի քան երեսուն դիմորդներից միայն մեկին է նշանակում գերազանց գնահատական։
Բնակարանագողերը հայտնաբերվեցին:
Էթիկայի հանձնաժողովի որոշումը ենթադրաբար վերաբերում է բոլորին, ուստի այսուհետ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, նրանց ծնողների, հարազատների և այլ փոխկապակցված անձանց մասին ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից արտահայտվող «գնահատականները» պետք է ընդունել բացառապես՝ որպես խրատական, դաստիարակչական հորդորներ:
Երեք մանկահասակ երեխաների միայնակ խնամող երիտասարդ մորը մենք հանդիպեցինք Գյումրու ամենահեռավոր ու ամայի մի վայրում կիսաքանդ գործարանային շինությունների հարևանությամբ տեղադրված տնակում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Մերուժան Պասիլյանը, 2015 թվականի հունիսի 5-ին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փետրվարի 29-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուզան Ալավերդյանը, ով երկար ժամանակ զբաղեցնում էր քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Նախարարը ներկայացրել է նաև Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Անուշ Տեր-Մինասյանին՝ մաղթելով նրան արգասաբեր գործունեություն:
«Մենք բարձր տեմպով էինք խաղում, և ես չեմ կարող մեղադրել թիմին ոչ բավարար ցանկության և ոգու մեջ: Բայց ինձ մոտ զգացողություն մնաց, որ մենք չափից ավելի պարզ գոլեր բաց թողեցինք: Կարծում եմ, մենք պետք է պահպանենք դրական տրամադրվածությունը և պատրաստվենք հաջորդ խաղին: Լինում է, որ ամեն ինչ այնպես չի գնում, բայց պետք է դրական մտածել»:
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, Yerkir.am-ի տեղեկություններով, այսօր կամ վաղը նշանակվելու է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից օրերս ստացել է ընտրական նոր օրենսգրքի հետ կապված վերջիններիս կողմից առաջարկվող 4 սկզբունքային կետերը:
Գիշերային հյուրընկալություն՝ ավազակությամբ զուգորդված սպանության վախճանով:
Ավելի քան երկու ամսվա բանակցություններից ու քննարկումներից հետո, անցյալ շաբաթ վերջապես Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունները ստորագրեցին քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, որի արդյունքում՝ Դաշնակցությանը տրվեցին 3 նախարարի, 2 մարզպետի պորտֆելներ: Ինչպես ասում են, դա դեռ վերջը չէ, և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Դաշնակցությունը կստանա նաև այլ պաշտոններ՝ փոխնախարարներ, վարչական շրջանի ղեկավարներ, և այլն: Ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Դաշնակցությունը մաս կազմեց իշխանությանը, ինչո՞ւ ՀՀԿ-ն ունենալով մեծամասնություն՝ պաշտոններ զիջեց Դաշնակցությանը, ո՞վ և որքանո՞վ է շահելու այդ համագործակցությունից, վերջին հաշվով, ի՞նչ կապ ունի այս ամենը հասարակության հետ: Այսօր այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:
2008 թվականի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի և ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների, աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ: Դեպքերից ութ տարի անց էլ, չնայած Հայաստանի հասարակության և միջազգային կազմակերպությունների հետևողական պահանջներին, որևէ մեկը չի կրել պատասխանատվություն և չի պատժվել այդ ոճրագործության համար: Այդ կապակցությամբ հայտարարում ենք.
Յոդի և կիտրոնի խառնուրդը համարվում է ժողովրդական բժշկության լավագույն խառնուրդներից մեկը: Այս խառնուրդով ժամանակին բուժել են ողնաշարի խնդիրները: Արդյունավետության մասին, իհարկե, ոչ մի տեղ գրված չէ, այնուամենայնիվ, փորձել կարելի է, քանի որ թե՛ կիտրոնը, և թե՛ յոդն օգտակար են:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարույթում քննվող գործով պարզվել են Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943թ. ծնված Շ.Գյուլումյանի մահվան հանգամանքները։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահը հետևանք է ոչ թե դժբախտ պատահարի, այլ՝ կիրառված բռնության։
Հայ նշանավոր ռեժիսոր, թատերական գործիչ Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրվելու է Գյումրու թատերական հրապարակում: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանի փոխանցմամբ` մրցույթի արդյունքներից, ներկայացված նախահաշիվներից հետո քաղաքապետարանը ավագանու հաստատմանը կներկայացնի պահանջվող գումարի չափը, իսկ այսօր դեռեւս անհայտ է հուշարձանի համար նախատեսված գումարի չափը:
Մենք համամիտ ենք ՄԱԿ-ում արտահայտված այն տեսակետին, որ ինքնորոշումը ժողովրդավարության դրսևորում է, իսկ դրա իրականացումն էական դեր է խաղում խաղաղության վրա հիմնված միջազգային կարգ հաստատելու գործում:
Քաղաքացի Գագիկ Վ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: