Օտարերկրյա քաղաքացիների համար կանխիկ գնումների դեպքում 3 միլիոնի շեմը կվերացվի

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Դրամարկղային գործառնությունների մաuին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նրա՝ նախագծի նպատակը ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների նկատմամբ սահմանված` կանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերանայումն է:

Գործող օրենսդրության համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3 մլն դրամ: Վ.Միրումյանը նշեց, որ այս սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատարելուն, և առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց և այդ գնումների մասով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ:

Վ.Միրումյանը նշեց, որ այժմ քննարկվում է, որ անմիջապես խոշոր առևտրի կետերում ԱԱՀ-ի վերադարձի հնարավորություն ստեղծվի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29