Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս ժողովրդին թշնամի չի համարում ու հույս ունի նորմալացնել ռուս-թուրքական հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն:
58-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Նախորդ հազարամյակի ընթացքում երկու հարևան իսլամական պետությունների՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները տատանվել են խաղաղ գոյակցության և բացահայտ պատերազմի միջև:
Չինաստանի մայրաքաղաքն առաջ է անցել Նյու Յորքից այդտեղ բնակվող դոլարային միլիարդատերերի թվով, հայտնում է BBC-ն:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ մամուլում լուրեր կան, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին վատ վիճակում է գտնվում:
Դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են անցում նախագահական կառավարական համակարգից խորհրդարանական կառավարման։ Դրա հետ միասին, ընդդիմությանն անհանգստացրել է, որ գործող նախագահը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո մնա իշխանության գլխին:
Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Անի Մ.-ն, 2012 թ. ծնված Համլետ Ա.-ն և 2015 թ. ծնված Կարինե Ա.-ն:
Վիճակն ավելի է բարդացնում ռուս-թուրքական լարվածությունը, որը լուրջ հետևանքներ կարող է ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից` հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Հարավային Կովկասը տեսականորեն Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր առճակատման, հարաբերությունների սրման դեպքում երրորդ և ամենահավանական դաշտն է:
ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է կոսմետիկ ապրանքների խոշորագույն արտադրող Johnson & Johnson ընկերությանը վճարել 72 մլն դոլար այն կնոջ ազգականին, ով մահացել է քաղցկեղից, հայտնում է TASS-ը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առաջին հարցը նախկինում հնչել էր հենց այն օրը, երբ ԱԳ նախարարն ԱԺ դահլիճում չէր և այսօր էլ նա ներկա չէ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գարիկ Հուսիկի Արզունյանը, որը փետրվարի 11-ին դուրս էր եկել տնից և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ դուրս եկան ԱԺ շենքից:
Նախարարի խոսքով՝ Երևանում կառուցում իրականացվում է Երևանի բյուջեով: Ըստ Ն.Սարգսյանի՝ իրենց հաշվարկներով, Վանաձորում կա 3-րդ կարգի 84 վթարային շենք, Շիրակում՝ 100, այլ բնակավայրերում ևս կան վթարային շենքեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցի 17 հասցեում գործող խանութից, գողության փորձ կատարելու համար, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արտակ Ս.-ին:
«Ես, երևի թե, առաջիկա օրերին մի քիչ ազատ կլինեմ, ու կկարողանամ ծանոթանալ ձեր լրագրողական ֆենթզի ժանրի վերջին հրապարակումներին, անպայման նաև այս թեմայով: Երբեմն տպավորություն ունեմ, որ մենք Հարրի Փոթերի պոտենցիալ հեղինակների ենք կորցնում լրատավական դաշտում»:
Մարդու իրավունքները լրջորեն խախտվում են փաստացի ողջ աշխարհում, ինչը սպառնալիքի տակ է դնում վերջին 70 տարում ձեռքբերումներն այդ ոլորտում: Նման նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել այսօր Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը, որը Լոնդոնում հրապարակել է զեկույց 2015թ. աշխարհի 160 երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին:
Անգամ ես մասնակցություն եմ ունեցել ՀՀ-ՌԴ միջև տեղի ունեցող ուրանի երևակումների, շահագործման հարցերին, անգամ այդտեղ չկա ռադիոակտիվ որևէ մեկ ֆոնի որևէ մեկ նշույլի տատանում
«Ես կարծում եմ, որ համաձայնագիրը մեծապես ծառայելու է Թուրքիայի քաղաքական շահերին և հավակնություններին Սիրիայում: Թուրքիան ևս ցանկանում է բանակցությունների կողմ դառնալ՝ ունենալով հստակ տարածքային հավակնություններ Սիրիայում»,- ասում է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
«Խնդիրներ չենք ունեցել և հուսով ու վստահ ենք, որ չի էլ լինի»,- հավաստեց Ա.Մարտիրոսյանը:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին խոսել է Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ անցկացրած խաղի մասին (2:2):
Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքը կանխելուց հետո 1994 թ. ծնված Արման Բ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելիք Բ.-ին, 1993 թ. ծնված Արթուր Բ.-ին, 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1986 թ. ծնված Սարգիս Հ.-ին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգում տղամարդու այրված դիակ հայտնաբերելու դեպքի առթիվ։
Փետրվարի 24-ին, ժամը 10.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հ.Հակոբյան փողոցի թիվ 77 և 79 տների արտաքին պատերը վթարային են՝ առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
«Ազատության»-ը հաջողվեց հոգեբուժարանում հանդիպել Գասպարիին։ Նա միայն մեկ նախադասություն հասցրեց ասել. «Ես լավ չեմ»։ Ոստիկանները այլևս չթույլատրեցին զրուցել նրա հետ։
«Փաստորեն, ճգնաժամի հարցը դեռ օրակարգում է»,- արձանագրեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
«Ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանն այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին, և ընդհանրապես իրավիճակին` ամբողջությամբ վերցրած, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով շրջանառավող այն լուրերին, թե Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել:
Ի՞նչ կլիներ, եթե մի օր արթնանայիք ու տեսնեիք, որ ձեր բոլոր հարազատները անհետացել են: Ի՞նչ կանեիք, ի՞նչ կզգայիք:
Այսօր Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թ. հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա´ջ, Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին որոշում է կայացրել հրաժարվել մսի օգտագործումից, հայտնում է Corriere della Sera թերթը: