Բաժիններ՝

Քուրդ զինյալները վարժանքների ժամանակ որպես թիրախ օգտագործում են Աթաթուրքի պատկերը

Թուրքիայում ռազմական վարժանքներ անցկացնող քուրդ զինյալները որպես թիրախ են օգտագործում երկրի հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am կայքը:

Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈՒ- YPG) կանանց թևի ներկայացուցիչ, Դենիզ ծածկանունով կին զինյալը Թուրքիայում հրաձգության դասեր է անցկացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ – PKK) շուրջ 30 գրոհայինի համար:

Ռազմական պարապմունքներն իրականացվում են Սիլվանում: Իսկ վարժանքների ժամանակ որպես թիրախ օգտագործվում է Աթաթուրքի լուսանկարը: Մամուլում տեղ են գտել այդ դիպուկահարներին և թիրախ-Աթաթուրքին պատկերող լուսանկարներ:

Առաջ քաշված վարկածի համաձայն՝ PKK-ի զինյալները նախապատրաստվում են՝ Դիարբեքիրի Սուր շրջանում և Ջիզրեյում թուրքական անվտանգության ուժերի դեմ պայքարում որպես դիպուկահարներ մասնակցելու համար:

ataturki nkar-zinyal (3) ataturki nkar-zinyal (2) ataturki nkar-zinyal (1) ataturki nkar-zinyal (4)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս