«Իրոք իմ մոտ լավ չստացվավ էդ արտահայտությունը». Սեյրան Սարոյան

«Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք, պատրաստ լինենք»,- այսօր Ազգային ժողովում խոսելով ռուս-թուրքական հնարավոր պատերազմի մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ եթե ռուս-թուրքական պատերազմը Սիրիայի սահմաններից դուրս գա, ապա Հայաստանը պետք է ուղղակիորեն աջակցի Ռուսաստանին: Հարցին՝ դուք համամի՞տ եք, որ նման ինֆորմացիան շրջանառության մեջ դրվի, վտանգ չե՞ք տեսնում, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Մենք ուզենք-չուզենք, էդ պատերազմի դաշտում ենք, եթե, Աստած չանի, սկսվեց, պետք է պարտադիր շատ արագ կողմնորոշվենք այդ հարցում, որովհետև հետո կարող է շատ ուշ լինի»:

Երեկ Ս. Սարոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասել էր, թե Մ. Սեդրակյանն «ամբախ-զամբախ» է խոսել: Այսօր, սակայն, Ս. Սարոյանն ասաց. «Իրոք չէ, իրոք իմ մոտ լավ չստացվավ էդ արտահայտությունը, ճիշտ չստացվավ իմ մոտ»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեցած դեպքի հետ կապված՝ Սեյրան Սարոյանն ասել էր՝ «բիձա մարդ ա, ամբախ-զամբախ խոսել ա»:

Տեսանյութեր

Լրահոս