ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահանյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին:
Այսօր Իրանում «լռության օր» է, որտեղ վաղը՝ փետրվարի 26-ին, կանցկացվեն մեջլիսի ընտրություններ: Խորհրդարանի 290 մանդատի համար կպայքարի 6 հազար թեկնածու, որոնց թվում կա 600 կին, հայտնում է Euronews-ը:
Կառավարությունը հաստատեց նրանց աշխատանքից ազատելու մասին որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ համատեղ աշխատանքի համար:
«Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարագ լրացուցիչ հարց մտցնել՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ավելացված արժեքի հարկով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկվա նիստում քննարկվել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների համար ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներմուծվող եւ ՀՀ-ից երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար սահմանել 1000 դրամ նվազագույն շեմ, որպեսզի լրացուցիչ բեռ չառաջանա տնտեսվարողների համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել […]
Սիրիայում զինադադար հաստատելու համաձանագիրն ուղղված է Դամասկոսի իշխանությունների աջակցությանը՝ նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է‚ որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները մասնավորապես՝ ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն:
Մենք փորձեցինք Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանից ճշտել, թե ի՞նչ դիրքորոշում ունի նա Վարդգես Գասպարիի հետ կատարվողի հանդեպ և ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, արդյոք այցելե՞լ է, կամ պատրաստվո՞ւմ է այցելել կալանավորված ակտիվիստին: Սակայն, մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Թուրքիայի հարավ-արևելքում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու ոստիկանների միջև: Դիարբեքիրում, որտեղ բնակչության մեծ մասը քրդեր են, ցուցարարները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ բողոքելով երկրի իշխանությունների հաստատած պարետային ժամ հաստատելու որոշման ու շրջանում անցկացվող ռազմական օպերացիայի դեմ, հայտնում է Euronews-ը:
168.am-ի հետ զրույցում քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանն ասաց, որ ուզում են հասկանալ՝ «Նաիրիտ» գործարանի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը՝ Վարդան Այվազյանի նախագահությամբ, ի՞նչ քայլեր է կատարում «Նաիրիտը» վերագործարկելու համար:
Գլխավոր սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ հավանություն են տվել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված խաղաղ պայմանավորվածության շրջանակում կրակի դադարեցման առաջարկին երկու շաբաթով, հայտնում է korrespondent.net-ը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որտեղ սպառնում է Facebook ու Twitter ընկերությունների հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգին ու Ջեք Դորսիին, հայտնում է Vocativ համացանցային պարբերականը:
ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց պայթուցիկ սարքերը պատրաստում են ազատ վաճառվող բաղադրիչներից, որոնք արտադրում է աշխարհի 20 երկիր, ասվում է բրիտանացի փորձագետների հետազոտության մեջ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)-ի դիրքերին, հայտնում է Anadolu գործակալությունը:
ՄԱԿ-ի ավիացիան Սիրիայի Դեր Զոր քաղաք է հասցրել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որի մի մասն արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն:
Փետրվարի 25-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է թուլանալ ու չափազանց խոցելի է դառնում կտրուկ ցնցումների առաջ, հայտնում է BBC-ն:
Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են, մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված` մեր համադրված ջանքերը պետք է առաջնորդվեն միասնական հաստատակամությամբ առ այն, ինչը հիսուն տարի առաջ հիմք ծառայեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրման համար՝ ապահովել առավել բարեկեցիկ կյանք բոլորի համար` առանց բացառության:
Վարդգես Գասպարիի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ շինծու հիմքով կալանավորումը կարող էր տեղի ունենալ միայն իշխանությունների պատվերով։ Նույն այդ պատվերի շրջանակներում է պետք դիտարկել կալանավայրում նրա նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումը։ Նման անմարդկային վերաբվերմունքի կազմակերպիչներն ու իրականացնողներն, ի տարբերություն Գասպարիի, իրենք են օրենքից դուրս։
Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:
Հանրապետությունում, հատկապես երեխաների շրջանում, պարբերաբար արձանագրվում են դեղերից և կենցաղային նյութերից թունավորման դեպքեր, որոնք անդառնալի հետևանք կարող են թողնել:
Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգներում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել սառցե անձրևների պատճառով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Փետրվարի 25-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում գտնվող «Միկա» մարզադաշտի մոտակայքից ծուխ է նկատվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 25-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Facebook սոցիալական ցանցն ավելացրել է գրառումներին արձագանքելու վեց տարբեր հնարավորություններ: Այս մասին նշված է սոցիալական ցանցի տարածած մամուլի հաղորդագրությունում: Այդ վեց արձագանքները հասանելի կլինեն «լայք» կոճակին սեմելու դեպքում:
Forbes հանդեսը նշել է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող երկրները: Ամենամյա ցուցակում, որը կազմվել է 58-րդ անգամ, տեղ են գտել 29 պետությունների 154 հինգաստղանի հյուրանոցներ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի և երկար փորձերից հետո Չեխի դարպասը 2 անգամ գրավելու մասին:
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շատ է հավանում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին և այս հարցով դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: