«ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելիս ԱԱՀ չի գանձվի 2017 թ. հունվարի 1-ից». Վախթանգ Միրումյան

Այսօր գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ մինչև 2017 թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել, իսկ 2017 թ. հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին: Վ.Միրումյանի խոսքով՝ մաքսատուրք բոլոր դեպքերում չկա:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հետաքրրքվեց, որ, օրինակ, ԵՄ երկրների միջև tax free չի կիրառվում, արդյոք ԵՏՄ դեպքում նույն կարգն է գործելո՞ւ: Վ.Միրումյանը պատասխանեց, որ Հայաստանում այն կիրառվում է և շարունակվելու է կիրառվել, քանի որ ՀՀ օրենսդրությունը և ԵՏՄ օրենսդրությունը թույլ է տալիս, որ անդամ երկիրն ինքը որոշի՝ կիրառի՞ tax free, թե՞ ոչ. «Մենք օրենսդրությամբ ամրագրել ենք և սահմանափակումներ չենք նախատեսել և, այո, վերադարձ կատարում ենք նաև ԵՏՄ մյուս անդամ երկրների քաղաքացիների կողմից Հայաստանից ապրանք ձեռք բերման դեպքում»:

 

Տեսանյութեր

Լրահոս