Արմեն Հարությունյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի ռեֆերենտ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի կարգադրությամբ` Արմեն Հարությունյանը նշանակվել է Նախագահի ռեֆերենտ: «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ»,- ասված է Ս. Սարգսյանի կարգադրության մեջ:
ԱՐՄԵՆ ՌԱԶՄԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝
1980-1990 Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց/արծաթե մեդալով/
1990-1995 Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ/գերազանցության դիպլոմով/
1996-1999 Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ ստացիոնար ուսուցմամբ-թեկնածուական ատենախոսություն
07.1997-08.1997 Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորք, ԱՄՆ /իրավաբանական գրադարանների գծով վերապատրաստման հատուկ դասընթաց/
01.1999-05.1999 Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի,
Կալիֆորնիա, ԱՄՆ /սկսնակ դասախոսների համար նախատեսված վերապատրաստման ծրագրով հատուկ դասընթաց/
03.2009-04.2009 «Իրավաբանական կլինիկական կրթություն» ծրագրով հատուկ դասընթացներ՝
Հասթինգսի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ
Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Հոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ՝
09.1995-11.1995 ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբան
1995-1998 ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու
1998-2000 ՀՀ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական
04.2000-06.2000 ՀՀ Զինվորական դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ
2000-2003 ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
2001-2003 ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի դասախոս
2003-2011 ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն
2003-2014 ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ
2009-2014 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական` իրավական հարցերով
01.2014-07.2014 ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ
07.2014-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝
2009-առ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի անդամ
2009-առ այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին կից խորհրդակցական հանձնաժողովի անդամ
2011-առ այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության մրցութային և ատեստացիոն հանձնաժողովների անդամ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ՝
Ծնված՝ 1973 թվականի օգոստոսի 6-ին
Գիտական աստիճանը՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու
Գիտական կոչումը՝ Իրավաբանություն մասնագիտությամբ դոցենտ
Զինվորական կոչումը՝ Արդարադատության փոխգնդապետ
Պարգևները՝ ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով «Ծառայությունների համար» մեդալով /2011թ./,
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով /2012թ./
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով /2014թ./
ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով «Դատական պրիստավների ինստիտուտի հիմնադրման 150 ամյակ» մեդալով /2015թ./,
Գիտական աշխատանքները՝ իրավաբանական բուհերի համար նախատեսված 18 դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ, 8 գիտական հոդվածների հեղինակ
Ընտանեկան դրությունը՝ Ամուսնացած է, մեկ դուստր և մեկ որդի: