Բաժիններ՝

Հոմս նահանգի բնակիչները վերադառնում են բնականոն խաղաղ կյանքի

Սիրիական բնակավայրերի թվում, որտեղ խաղաղություն է հաստատվել, Ժուալեկն է: Սիրիայի ընդդիմության զինված խմբավորումները 9 կմ նահանջել են այդ գյուղակից՝ համաձայն Սիրիայի կառավարական զորքերի ու կառավարության պայմանավորվածության համաձայնության, տեղեկացնում է LifeNews-ը:

Զինադարար հայտարարելուց հետո ընդդիմության ներկայացուցիչները ունեն երկու ճանապարհ՝ կա´մ վայր դնել զենքն ու խաղաղ կյանք սկսել, կա´մ հեռանալ:

«Զինյալները նստած էին գրեթե յուրաքանչյուր տանը, նրանց թիվը հասնում էր մի քանի հարյուրի, ու նրանք մինչև ատամները զինված էին: Մենք շատ ուրախ ենք, որ հիմա մեզ մոտ՝ Ժուալեկում, խաղաղություն է»,- ասում է տեղացիներից մեկը:

Իրավիճակը բնակավայրերում շարունակում է բարդ մնալ՝ սիրիացի զինվորականները շարունակում են մարդասիրական օգնություն հասցնել բնակիչներին՝ պահածո, ջուր, այլ մթերք: Նրանց հաշվարկով՝ դա կբավականացնի 2 շաբաթ՝ մինչև հաջորդ մատակարարումը:

https://www.youtube.com/watch?v=1S642wl2d64

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս