Բաժիններ՝

«Մենք պարտվեցինք աշխարհի ուժեղագույն թիմին. այստեղ ամաչելու ոչինչ չկա». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ անցկացրած խաղի մասին (0:2):

««Բարսելոնան» հոյակապ թիմ է: Մենք շատ ուժ գործադրեցինք այս խաղում, բայց տեխնիկապես միջին խաղ ցուցադրեցինք:

Շատ ցավալի է, որ մենք գնդակ բաց թողեցինք այն պահին, երբ թվում էր, որ տիրում ենք նախաձեռնությանը: Թվում էր, որ մենք մոտ ենք հաղթանակին, և հենց այդ պահին գնդակ բաց թողեցինք:

Մեզ համար շատ դժվար է հույս ունենալ հաջորդ ռաունդ դուրս գալու համար. դա պրակտիկորեն անհնար է: Բայց մենք ցանկանում ենք գնալ հյուր և պայքարել: Մենք «Արսենալն» ենք:

Կարդացեք նաև

Ափսոս, որ այսօր ֆուտբոլիստները հաճույք չստացան, չնայած արեցին ամեն ինչ:

Շատ դժվար է կոտրել «Բարսելոնայի» ոգին, չէ՞ որ այն Եվրոպայի և աշխարհի ուժեղագույն թիմն է: Նրանք մեզանից ուժեղ էին, և այստեղ ամաչելու ոչինչ չկա»,- նշել է Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս